211652_close_icon
views-count8523 դիտում article-date 14:23 21-12-2014

Ազատամարտիկին ծեծի ենթարկելու մասին լրագրողների հարցը Մանվել Գրիգորյանին սեռական բնույթի անեկդոտ հիշեցրեց

Երիտասարդ ԵԿՄ-ականների 5-րդ համագումարից հետո լրագրողները ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանից փորձեցին ճշտել, թե ինչպես է վերաբերում ազատամարտիկներին ծեծի ենթարկելու հանգամանքին: Նա նշեց, որ առհասարակ բռնություններին դեմ է, իսկ ազատամարտիկների հանդեպ բռնություններին՝ առավել եւս: Իսկ վերջին միջադեպի հեղինակը, ըստ Մանվել Գրիգորյանի, հաստատ Լյովա Երանոսյանը չէ: Միաժամանակ Մանվել Գրիգորյանը նշեց, որ չգիտի, թե ով է ծեծել ազատամարտիկին: Լրագրողների պնդմանն ի պատասխան, թե կան կարծիքներ, թե փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն է ծեծել, Մանվել Գրիգորյանը մեկ անեկդոտ հիշեց. «Մի տղամարդ գնում է բժշկի մոտ եւ ասում, որ դեղամիջոց նշանակի՝ օրվա մեջ 6 անգամ կնոջ հետ հարաբերություն ունենալու համար: Բժիշկն էլ ասում է, որ նման բան հնարավոր չէ, ինչից հետո նրան դիմած տղամարդը պնդում է, թե իր ընկերն ասում է՝ հնարավոր է եւ այդպես էլ վարվում է: Բժիշկն էլ ասում է՝ է, դու էլ ասա... Այնպես որ, ասում են՝ թող ասեն, բայց ազատամարտիկին ծեծողը Երանոսյանը չի եղել»,-համեմատեց Մանվել Գրիգորյանը: Նա անդրադարձավ նաեւ դոլարի արժեվորումից հետո գների բարձրացմանը եւ նշեց, որ «վիզ են դրել», որ Էջմիածնում հացը անգամ 10 դրամով չթանկանա:

Նմանատիպ նյութեր