Հայկական մեղրն արդեն կարող է արտահանվել Եվրոպա, հաջորդը` ձուկն է, բայց ճանապարհը շատ դժվար է. տեսանյութ
Հայաստանից դեռ ոչ մի կաթիլ մեղր չի արտահանվել Եվրոպա` չնայած Բրյուսելը բացել է 500 միլիոնանոց եվոպական շուկան հայկական մեղրի առաջ: Եվ մինչ մեղվաբույծները տեղից կշարժվեն, Սննդի անվտանգության պետական ծառայությունը փորձում է նաև ձկնամթերքի արտահանման իրավունք ստանալ Եվրամիությունից:
«Թվինինգ» ծրագրով` եվրոպացի փորձագետները մերոնց հետ, կուսումնասիրեն Հայաստանում արտադրվող ձկները ու եթե դրանք համապատասխան լինեն եվրոպական քիմքին ու ստանդարտին, Եվրամիության երկրներին կարող ենք նաև ձկնեղեն վաճառել:
Աղբյուր`[url=http://www.armeniatv.am/hy/news/45801] armeniatv.am [/url]