Ավելի քան 1 միլիոն ուկրաինացիներ լքել են իրենց տները. տեսանյութ
2014թ-ի մարտից մինչ օրս ավելի քան 1 միլիոն ուկրաինացիներ ստիպված են եղել լքել իրենց հայրենի տունը՝ զինված հակամարտության պատճառով:
Համարյա 530.000–ը տեղափոխվել են երկրի տարբեր շրջաններ:
Երեխաներով ընտանիքները հատկապես ավելի մեծ դժվարությունների առաջ են կանգնել: Նրանք կարիք ունեն խմելու ջրի, դեղորայքի, անձնական հիգիենայի պարագաների և այլն:
ՅՈՒՆԻՍԵՖԻ (ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության հիմնադրամ) տեսանյութը մի կնոջ մասին է, ով իր երեխաների հետ ռազմական գոտուց փախել է Խարկով: