Ողբերգություն՝ Ավստրալիայում. սպանել են ընտանիքի 8 անչափահաս երեխաներին
Ավստրալական Մանուրա քաղաքում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, հաղորդում է Mig News-ը:
Քաղաքի տներից մեկում հայտնաբերվել են մի ընտանիքի 8 անչափահաս երեխաների դիերը,որոնց տարիքը հաշվվում էր 18 ամսականից մինչև 15 տարեկան:
Բոլոր երեխաները եղել են դանակահարված: Նրանց 34-ամյա մորը նույնպես գտել են դանակահարված և տեղափոխել հիվանդանոց: Երեխաներին հայտնաբերել է նրանց 20-ամյա ավագ եղբայրը: Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին կամ մարդասպաններին: