ԱՄՆ-ն կխստացնի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ
ԱՄՆ-ի իշխանությունները կարող են խստացնել տնտեսական պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ այն բանի համար, որ ըստ Վաշինգթոնի, իբր Պխենյանը կազմակերպել էր կիբերհարձակում Sony Pictures ամերիկյան ընկերության դեմ:
Այդ պատժամիջոցները կայանում են նրանում, որ միջոցներ ձեռնարկվեն չինական այն բանկիրների դեմ, որոնց գործունեությունը կախված է Հյուսիսային Կորեայի հետ:
Ի դեպ՝ Վաշինգթոնը կարող է Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների անուններ հրապարակել, որ ըստ նրա տվյալների, պատասխանատվություն են կրում կիբերհարձակման համար: