Քրդերն ազատագրում են Սինջարը
Քրդական զինված խմբավորումները ԱՄՆ-ի օժանդակությամբ «Իսլամական պետություն» խմբավորման տիրապետությունից ազատագրել են Իրաքի եւ Սիրիայի սահմանին գտնվող շրջանը:
Քրդերը հասել են Սինջար լեռան ստորոտին, որտեղ ապաստանել են իսլամիստներից փրկված փախստականները: Ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 100 իսլամիստ: Քրդերին հաջողվել է հիսուն ավիահարված հասցնել եւ Սինջարի շրջակայքում ազատագրել 100 քառակուսի կիլոմետր տարածք:
Քուրդ զինյալները մտադիր են շարունակել առաջխաղացումը: