211652_close_icon
views-count2200 դիտում article-date 19:47 03-04-2021

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ազատագրում» շարժման վեց մասնակիցների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ազատագրում» շարժման վեց մասնակիցների, այդ թվում ՝ մի աղջկա: Այս մասին հայտնում են շարժման ֆեյսբուքյան էջից:

«Ուժ կիրառելով ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել «Ազատագրում» շարժման վեց մասնակիցների, այդ թվում ՝ մի աղջկա։

Կարելի է արձանագրել, որ այլևս ոչ ոք չի խոչընդոտում Դեմիրճյան փողոցի ապաշրջափակմանը։ Բերման ենթարկվածներին տարան Արաբկիր և Մաշտոց ոստիկանական բաժանմունքներ։ Երկար երեկո է մեզ սպասվում։

Մենք չենք հանձնվում, առաջ ենք գնալու»,- գրված է շարժման հայտարարությունում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր