Ապրիլյան պատերազմի և Թավշյա հեղափոխության մասին պատմող «Ազատագրում» հատորները պատրաստ են տպագրության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մանկավարժ Մարտին Բաղդասարյանը սկզբից մինչև վերջ մասնակցել է Արցախյան գոյապայքարին, պայքար, որի ժամանակվանից էլ հենց սկսել է գրի առնել պատերազմական իրադարձություններն ու հիմք ստեղծել ազատամարտի մասին պատմող «Ազատագրում» գրքերի շարքի համար:
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում արդեն պահեստազորի փոխգնդապետ դարձած Մարտին Բաղդասարյանը և ՀՀ ԳԱԱ պատմության իստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Կարապետյանը հայտնեցին, որ հրապարակման է պատրաստվում արդեն Արցախյան գոյապայքարի վերջին՝ մերօրյա մարտագործողությունների, 2016-ի Ապրիլյան պատերազմի մասին պատմող «Չընդհատվող պատերազմ» գիրքը, որը կլինի «Ազատագրում» շարքի 10-րդ հատորը, պատրաստ է նաև Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխության մասին պատմող «Հեղափոխությամբ ծնված» գիրքը, որը կդառնա «Ազատագրում» շարքի 11-րդ հատորը:
Գրքերի տպագրությունը հնարավոր է դարձել իրականացնել անվանակից խաչեղբայրներ Գագիկ Սարգյսանների շնորհիվ, որոնք թե՜ ֆինանսապես, թե՜ հոգեպես ու ֆիզիկապես, աջակցել են գրքերի ստեղծման աշխատանքներին:
Տեսանյութը և լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի