Պերուում հայտնաբերվել են տասնյակ լավ պահպանված մումիաներ. ֆոտոշարք
Հնագետների թիմը Լիմայի մերձակայքում հայտնաբերել է նախաինկյան շրջանին պատկանող տասնյակ լավ պահպանված մումիաներ, այդ թվում` սաղմի դիրքով ավելի քան 1000 տարի առաջ թաղված երեխայի մումիա:
Մումիաներն այժմ Լիմայի հնագիտական թանգարանում են, իսկ պեղումներն այդտեղ կշարունակվեն մինչև 2015թ-ի հունիսը:
Նշենք, որ պեղումներն անցկացվել են Պերուի կառավարության նախաձեռնությամբ` նախքան նոր ավտոմայրուղու կառուցումը: