26173 դիտում
20:36 18-12-2014
Ճանապարհային ոստիկանությունը ե՞րբ է վերջ տալու գիշերային «բաշիբոզուկների» ավտոխրախճանքներին, որոնց պատճառով մի ամբողջ թաղամաս ենթարկվում է գիշերային ահաբեկչության. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տևական ժամանակ է՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ գիշերային ժամերին՝ մասնավորապես 03:00-04:00 ընկած ժամանակահատվածում մի քանի «բաշիբոզուկներ» իրենց մեքենաներով շումախերություն են անում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես են այսօր գիշեր մի քանի ավտոմեքենաներ խանգարում բնակիչների անդորրը՝ իրենց մեքենաներով «ճռցնելով» վարում երկաթյա թաշտերը:
Հանրապետության ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը երբ նշանակվեց ՃՈ պետ, հայտարարեց, որ ոչ մի անպատիժ վարորդ դուրս չի մնալու ճանապարհային ոստիկանի հսկողությունից: Անհրաժեշտության դեպքում՝ բոլոր օրինախախտ վարորդները, անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած երկաթյա նժույգներից՝ ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ հարկ եղած դեպքում նրանց տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ:
Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ գրեթե ամեն իրիկուն Հարավ-Արևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարևանությամբ գտնվող հատվածը մատնված է բացիթողի: Եղել են նաև դեպքեր, որ դրանց ավտոռալիի կողքով անցել է ոստիկանական ավտոմեքենան, սակայն հայտնի ֆիլմի նման՝ «ասես ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը՝ մեր օրերի շումախերչիկներին կհայտնաբերի և խիստ միջոցներ կձեռնարկի, որպեսզի կաթը շուրթերին չչորացած աղվամազ վարորդները իմանան, որ չպետք է իրենց այդ քայլով կեսգիշերից մինչև առավոտ խախտեն մարդկանց անդորրը: