ԻԼԻՊ-ի զինյալները առևանգել են քրդական Rudaw հեռուստաալիքի 2 թղթակիցների
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Սիրիայում աշխատող քրդական Rudaw հեռուստաալիքի 2 թղթակիցների են առևանգել, հաղորդում է Ria Novosti գործակալությունը:
«Rudaw հեռուստաալիքը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ֆարհադ Համոյին և Մասուդ Աքելին և կոչ է անում տեղի բնակչությանը աջակցել այդ հարցում»,-մեջբերում է France Presse գործակալությունը հեռուստաալիքի հայտարարությունը:
Լրագրոներին ազատելու կոչ է արել նաև «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Վերջինիս տվյալներով՝ 2014 թվականի հունվարից մինչ այսօր Սիրիայում առևանգվել է 27 լրագրող: