Ռուս մեծահարուստները սկսել են Իտալիայում ամրոցներ և առանձնատներ գնել
Իտալիայում էլիտար անշարժ գույք են ձեռք բերող արտասահմանցիների 80%-ը ռուսներն են:
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իտալիայում տիրող տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով, իտալացիները ստիպված վաճառում են իրենց նախնիների ամրոցներն ու շքեզ առանձնատները: Իսկ ռուս գործարարներն ու մեծահարուստները՝ օգտվելով առիթից, ճգնաժամային պայմաններում, իրենց գումարը ներդնում են ձեռնտու գործարքի մեջ և նոր կարգավիճակ են ձեռք բերում: