17124 դիտում
21:16 07-06-2016
Երևանում 60-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Երկրապահ կամավորականների միության շենքի մոտ, 60-ամյա Ժորժ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի 60 RR 505 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել ճանապարհը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը վրաերթի ենթարկվածներին տեղափոխի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածները մայր և դուստր` 58-ամյա Անահիտ Գալստյանն ու 36-ամյա Գեղեցիկ Մկրտչյանն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+