ՄԱԿ-ը հրապարակել է Դոնեցկում ռազմական կոնֆլիկտի զոհերի թիվը. տեսանյութ
ՄԱԿ-ը հրապարակել է Ուկրաինայի հարավ արեւելքում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների վիճակագրությունը: Կազմակերպության տվյալներով, այս տարվա ապրիլից մինչեւ դեկտեմբեր զոհերի թիվը հասել է 4700-ի:
Ընդ որում, հրադադարից հետո մահացածների թիվն ավելացել է 1300-ով: ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակը վատթարանում է այն պատճառով, որ Կիեւը դադարեցրել է Դոնեցկի եւ Լուգանսկի բյուջետաին ֆինանսավորումը: