Դոնեցկում հանրաքվեի մասնակցության թիվը կազմում է ավելի քան 69 տոկոս
Ուկրաինայի Դոնեցկի մարզի կարգավիճակի համար հանրաքվեի մասնակցությունը տեղի ժամանակով ժամը 16:00-ի դրությամբ կազմում է 69,21 տոկոս, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» հղում անելով Մարզի ԿԸՀ ներկայացուցիչ Ռոման Լյագինին:
Մարզի արդյունքներով կազմում է 69,21 տոկոս, ասել է Լյագին մամուլիա սուլիսում:
Նրա խոսքերով քվեարկել է 2 միլիոն 298 հազար 842 ընտրող:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 11-ին տեղի ժամանակով ժամը 08:00-ին մեկնարկել էր Լուգանսկի և Դոնեցկի մարզերի ինքնորոշման հանրաքվեն: Իսկ Լուգանսկում տեղի ժամանակով ժամը 14:00-ին մասնակցության թիվը կազմել էր ավելի քան 75 տոկոս: