211652_close_icon
views-count486 դիտում article-date 23:32 17-12-2014

Ագուերոն շարք կվերադառնա հունվարին

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածքից կապաքինվի հունվարին: Չիլիացի մասնագետի խոսքերով Ագուերոն կհասցնի լավ մարզավիճակ հավաքել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնա»-ի հետ կայանալիք հանդիպմանը: Հիշեցնենք, որ Ագուերոն երկու շաբաթ առաջ ծնկի վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Էվերտոն»-ի հետ կայացած խաղի ժամանակ:

Նմանատիպ նյութեր