211652_close_icon
views-count678 դիտում article-date 20:25 11-12-2014

Մոդրիչը շարք կվերադառնա հունվարին

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շարք կվերադառնա հունվարին: Այդ մասին հայտնել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանը ազդրի քառագլուխ մկանի վնասվածք էր ստացել ԵՎՐՈ 2016-ի ընտրական փուլի շրջանակում Իտալիայի դեմ կայացած խաղի ժամանակ: «Մոդրիչի ապաքինումը հաջող է ընթանում: Հունվարին նա կմիանա թիմին և կվերսկսի մարզումները»,- Անչելոտիի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր