2220 դիտում
19:53 29-06-2016
Լարսից տեղափոխվող քաղաքացիներին կդիմավորեն ԱԻՆ աշխատակիցները
Հարգելի քաղաքացիներ, գործընկերներ, Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, որը 3 չվերթով Հայաստան կտեղափոխի Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 156 քաղաքացիների:
Զվարթնոց օդանավակայանում կաշխատեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման խումբը, բժշկական ծառայության, հոգեբանական ծառայության և լրատվական ծառայության ներկայացուցիչները: Ինքնաթիռի ժամանման վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի հաջորդիվ:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
7513 դիտում
20:27 21-03-2020
ՀՀ ԱԳՆ. Վերին Լարսից ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով