1620 դիտում
20:04 17-12-2014
Աշխատանքի տեղավորելու պատրվակով գումար հափշտակողին հայտնաբերեցին
Դեկտեմբերի 12-ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է 1981 թ. ծնված Վիգեն Ա.-ի դիմումը` 2014 թ. հուլիսին աշխատանքի տեղավորելու պատրվակով ոմն Վազգենի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով իրենից 500 դոլար հափշտակելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վազգենը 1970 թ. ծնված Վազգեն Մ.-ն է, որը դեկտեմբերի 15-ին, ժամը 13.00-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2654 դիտում
21:09 17-05-2016
Աշխատանքի տեղավորելու պատրվակով երկու տասնյակից ավելի քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր չափի գումարներ
Այս բաժնից
730 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
712 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար