211652_close_icon

Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամը սպառնում է համաշխարհային տնտեսությանը. փորձագետներ

views-count3984 դիտում article-date 16:58 17-12-2014
Ռուսաստանի ֆինանսական համակարգում առաջացած ճգնաժամի շիկացումը սպառնում է համաշխարհային տնտեսության կայունությանը, փոխանցում է Associated Presse-ը՝ հղում անելով մի խումբ փորձագետների: Վերջիններս ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները և նավթի համաշխարհային գնանկումը համարում են տնտեսության վատթարացման գլխավոր պատճառները: Ըստ նրանց՝ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումը, ինչպես նաև ՌԴ Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացման մասին որոշումը կարող է լրջագույն վնասը հասցնել համաշխարհային տնտեսությանը: Արտասահմանյան ներդրողները մտահոգված են երկրում դեֆոլտից, որը կարող է միլիարդավոր դոլարների և եվրոյի կորստի հանգեցնել:

Նմանատիպ նյութեր