«Ռոմա»-ն և «Լիվերպուլ»-ը կպայքարեն Չեխին ձեռք բերելու համար
Չեխիայի հավաքականի և «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը առաջիկա ձմռանը կարող է այլ ակումբ տեղափոխվել: Չեխ դարպասապահը բազմիցս դժգոհություն է հայտնել թիմում իր ներկայիս կարգավիճակի վերաբերյալ,սակայն ապարդյուն: 32-ամյա խաղացողը շարունակում է հանդիսանալ թիմի պահեստային դարպասպահը:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, փորձառու ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռոմա»-ն և «Լիվերպուլ»-ը: Նշվում է, որ լոնդոնյան թիմի ներկայացուցիչները դիտարկում են վերոնշյալ ակումբների առաջարկները:
Ընթացիկ մրցաշրջանում Պետր Չեխը «Չելսի»-ի կազմում մասնակցել է 8 հանդիպման և բաց է թողել 5 գոլ: