211652_close_icon
views-count1892 դիտում article-date 00:14 05-09-2015

Նիգերիացի կինը ծննդաբերել է Միջերկրական ծովում՝ խորտակվող նավակի վրա

Միջերկրական ծովում՝ Լիբիայի ափերից դուրս եկած ներգաղթյալների նավակ է խորտակվել, ինչի հետեւանքով մոտ 40 մարդ խեղդվել է: Նավակում 140 ներգաղթյալ է եղել՝ Սոմալիից, Սուդանից եւ Նիգերիայից: Նրանց փրկել են Իտալիայի ռազմածովային ուժերի զինծառայողները եւ ժամանակավոր ապաստան տվել Լամպեդուզուում: Փրկվածների թվում նիգերիացի մի կին կա, որը ճանապարհին ծննդաբերել է: Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից Միջերկրական ծովում խեղդվել է մոտ 2500 ներգաղթյալ:

Նմանատիպ նյութեր