Արևմտյան բանկերը հրաժարվում են Ռուսաստանի հետ ռուբլով գործարքներից
Արևմտյան բանկերը հետզհետե սահմանափակումներ են մտցնում ռուսական բանկերի հետ ռուբլով գործարքներում, գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ աղբյուրների՝ այս շաբաթ մի շարք վարկային կազմակերպություններ, որոնց թվում է հայտնի Goldman Sachs Group-ը, սկսել են մերժել իրենց հաճախորդներին ռուբլով փոխանցումներ կատարել:
Բանկիրների և թրեյդերների խոսքով՝ ընթացիկ շաբաթում արևմտյան ֆինանսական ինստիտուտներն ավելի ու ավելի հաճախակի են հրաժարվում ռուբլով գործարքներից, չնայած այն հանգամանքին, որ հենց այդ նույն բանկերը շարունակում են ռուբլու արժեզրկումից մեծ գումարներ վաստակել:
Թերթը չի բացառում, որ բանկերի կողմից ՌԴ տարադրամի հետագա տատանումից պաշտպանվելու համար իրականացվող միջոցառումները կարող են էլ ավելի ճնշել Ռուսաստանի ֆինանսական համակարգը: