211652_close_icon
views-count1885 դիտում article-date 10:23 30-11-2024

Երբ ես գործարար էի, իսկ Աղվան Հովսեփյանը՝ քննիչ, ես իրեն առաջարկել եմ՝ եթե պետք է, ես քեզ գումար կտամ, դու կոռուպցիոն գործարքներից հեռու մնա. Մանվել Ղարիբյան. Aravot

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօր ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին հարցաքննվող Մանվել Ղարիբյանը պատմեց, որ ընտանիքներով շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել Աղվան Հովսեփյանի հետ:

Հովսեփյանի պաշտպանը նրանից հետաքրքրվեց՝ այդ մտերմության պարագայում եղե՞լ է, որ Աղվան Հովսեփյանը ձեզ, կամ դուք նրան առաջարկեք համատեղ  բիզնես գործունեություն ծավալել:

Ի պատասխան՝ վկան ասաց. «Ես առաջարկել եմ, Աղվան Հովսեփյանն ասաց՝ «բիզնեսից հեռու եմ, ի պաշտոնե ժամանակ էլ չունեմ»: Երբ ես գործարար էի, բայց Աղվան Հովսեփյանը քննիչ էր աշխատում, դեռ էդ ժամանակներից ենք մտերիմ, ոչ թե՝ գլխավոր դատախազ է դարձել, նոր ենք ընկերություն արել: Ես ինքս առաջարկել եմ, ասել եմ՝ լավ փող եմ վաստակում, խնդրում եմ, եթե հնարավոր է՝ ընդհանրապես դու ոչ մի գումար փող չվերցնես, հեռու մնաս այդ կոռուպցիոն  խնդիրներից: Եթե պետք է՝ ես  գումար կտամ, որ ընտանիքդ խնդիր չունենա:  Ինքն ասել է՝ խնդիր չկա: Ամեն օր ընկերություն եմ արել հետը»:

Վկայի խոսքով՝  բազմաթիվ մարդիկ են իրեն դիմել, որ Աղվան Հովսեփյանին միջնորդի, որ դատախազ աշխատեն, բայց ինքը նման քայլի չի գնացել. «Ասել եմ՝ իմ հետ գործ չունեք, ես ինքս ասում եմ՝ դու փող չվերցնես, ես ո՞նց գնամ, իրեն ասեմ՝ դատախազ նշանակի, թեկուզ՝ լավ աշխատող»:

Աղվան Հովսեփյանը վկայից հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ է  դատարանում հարցաքննված Արշավիր Սարգսյանին՝ հիշեցնելով, որ վերջինս դատարանում ցուցմունք տալիս ասել է, թե ինքն ու Աղվան Հովսեփյանը բիզնես պարտնյորներ են եղել: Ի՞նչ կասեք սրա մասին՝ այս հարցին Ղարիբյանը պատասխանեց. «Ամբողջ հանրապետությունը գիտի՝ եթե ինձ հետ պարտնյոր չեք, չեք կարող որեւէ մեկի հետ պարտնյոր լինել: Երբ մեր հարաբերությունը կար, Արշավիրը չկար, իմ բիզնեսը որ կար, Արշավիրը բիզնես չուներ»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր