Չեռնոգորիան միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Չնայած Ռուսաստանի հետ բարեկամությանը, Չեռնոգորիայի կառավարությունը պատրաստ է միանալու Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Չեռնոգորիայի վարչապետ Միլո Դուկանովիչը Բրյուսելում ԵՄ-ի հետ Չեռնոգորիայի ասոցացման հարցով տեղի ունեցած հերթական արտահերթ բանակցություններից առաջ՝ կայացած մամլո ասուլիսում:
«Մեզ համար հեշտ չի եղել պատժամիջոցներին միանալու որոշումն ընդունելը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր բարեկամական կապերը, սակայն մենք ցանկցանում ենք դառնալ ԵՄ-ի լիիրավ անդամ: Բացի այդ մենք լավ գիտենք, թե ինչ են նշանակում պատժամիջոցները»,-ընդգծել է Դուկանովիչը: