1927 դիտում
08:38 17-12-2014
Եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են։ Սա, իհարկե, վերաբերում է բոլոր բացասական էմոցիաներին՝ թե անձնական, թե պետական մակարդակով: Օրինաչափությունը շատ լավ երևում է մեր բարեկամ Ռուսաստանի օրինակով: Ուկրաինայում այս գարնանը տեղի էր ունեցել հեղափոխություն՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ: Ենթադրենք, այնտեղ իշխանության են եկել սարսափելի, զզվելի մարդիկ, որոնք ուզում են լավ հարաբերություններ չունենալ Ռուսաստանի հետ և ամբողջությամբ կողմնորոշված են դեպի Արևմուտք: Արդյոք դա բավարա՞ր հիմք է, որ դու՝ Ռուսաստանի հարգարժան ղեկավարություն, կենտրոնանա մի խնդրի վրա՝ ինչպես վրեժ լուծել ուկրաինացիներից։ Վերջիններս էլ, բնականաբար, միշտ նույն զգացմունքներն ունեն ռուսների նկատմամբ, բայց Ուկրաինայի վատ վիճակը մեզ վրա այնքան չի ազդում, որքան Ռուսաստանինը:
Սեփական խնդիրները (նախ ևառաջ տնտեսական) լուծելու փոխարեն՝ Ռուսաստանը մխրճվել է պատերազմի մեջ, և հիմա տնտեսական առումով երկիրը հասել է ողբալի վիճակի: Իսկ դրա հիմքը բացասական, ապակառուցողական էմոցիաներն են, որոնբ գերակշռեցին այդ երկրի վերնախավում և, ինչու չէ, նաև ժողովրդի մոտ: Չգիտեմ, թե որքանով է վիճակը փոխհատուցվում «բարոյական առավելություններով», երբ եվրոն արժե 100 ռուբլի, տեղի՞ն են արդյոք արհամարհական արտահայտությունները «գեյ–Եվրոպայի» հասցեին».
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
26247 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
1586 դիտում
15:20 14-04-2021
«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Փաշինյանը բանաստեղծությամբ պատասխանեց Ալիևին. armeniasputnik.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1486 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
1981 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»