Նիգերիայի հարավ-արեւելքում դեռեւս անհայտ հիվանդությունից մահացել է 18 մարդ: Հիվանդությունը նրանց մոտ տեսողական խանգարումներ է առաջացրել, ինչպես նաեւ՝ գլխացավ եւ գիտակցության կորուստ:
Օնդո նահանգի բժիշկների խոսքով՝ հիվանդությունն ախտահարում է կենտրոնակն նյարդային համակարգը: Ստուգումները ցույց են տվել, որ դա «Էբոլա» վիրուսը չէ: Տեղացիների խոսքով, հիվանդության բռնկումը սկսվել է երեք օր առաջ եւ արագ տարածվել:
Վարակվածները մի քանի օր հետո մահացել են: