Հոլանդացին սեր խոստովանելուց վնասել է ընկերուհու տան տանիքը
Հոլանդիայի քաղաքներից մեկում տղամարդը սիրո խոստովանություն անելու ժամանակ ավերել է ընկերուհու տան տանիքը: Տղամարդը որոշել էր սեր խոստովանել՝ վերամբարձ կռունկի միջոցով մոտենալով սիրեցյալի պատուհանին: Նա մտադիր էր երգ կատարել եւ ամուսնական մատանի նվիրել:
Սակայն կռունկն ամրացված չի եղել եւ շուռ է եկել՝ վնասելով տան տանիքը: Տան բնակիչները տարհանվել են: Չնայած պատահարին՝ աղջիկն ընդունել է ամուսնության առաջարկը, եւ սիրահարները մեկնել են Փարիզ: