Grand Chess Tour. Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ է խաղում ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour-ում։
Հայ շախմատիստը տոնել է 4 հաղթանակ ու 2 անգամ էլ պարտիան ավարտել ոչ-ոքի: Ընդ որում, 5-րդ պարտիայում մեր գրոսմայստերը սևերով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Արոնյանը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
9 միավորով երկրորդ տեղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, 8 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ):
Այսօր կկայանան արագ շախմատի վերջին երեք հանդիպումները։