«Մանչեսթեր Սիթի»-ն կրճատեց միավորների տարբերությունը «Չելսի»-ի նկատմամբ. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ին հաղթեց «Էվերտոն»-ին և կրճատեց միավորների տարբերությունը առաջատար «Չելսի»-ի նկատմամբ, որը վերոնշյալ տուրում 1:2 զիջեց «Նյուքասլ»-ին:
«Մանչեսթեր Սիթի»-ի և «Էվերտոն»-ի միջև կայացած մրցավեճի ելքը վճռեց 11 մետրանոցից Յայա Տուրեի խփած միակ գոլը: Հարկ է նշել, որ առաջնության լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն 7-րդ րոպեին վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը:
15 տուրից հետո առաջատարը «Չելսի»-ն է, որն իր ակտիվում ունի 36 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթի»-ին լոնդոնցիներից հետ է մնում 3 միավորով:
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝1:0
Գոլ՝ Տուրե 24՛ (11մ)