211652_close_icon
views-count917 դիտում article-date 20:34 14-12-2014

Բունդեսլիգա. «Բայեր»-ն ու «Բորուսիա»-ն բաժանվեցին խաղաղությամբ. տեսանյութ

Բունդեսլիգայի 15-րդ տուրի երկրորդ խաղային օրվա առաջին հանդիպումը կայացած Լևերկուզենում, ուր «Բայեր»-ը հյուրընկալեց Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ին: Արդեն 18-րդ րոպեին Հական Չալանօղլուն հեռահար ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց «Բայեր»-ին: Այդուհանդերձ թիմերը ընդմիջման գնացին հավասար հաշվով, քանի որ 40-րդ րոպեին անկոյւնայինից կատարած փոխանցումից հետո Ռուել Բրոուվերսը խոցեց Բերնդ Լենոյի պաշտպանած դարպասը: Չնայած թիմերի գործադրած ջանքերին, խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մոջ նոր փոփոխություն չգրանցվեց: 15 տուրից հետո «Բայեր»-ը ու «Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակում հավասար միավորբերով գտնվում են հարևանությամբ: Երկու թիմերն էլ իրենց ակտիվում ունի 24-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով լևերկուզենցիները 3-րդն են, իսկ գլադբախցիները՝ 4-րը: [b]«Բայեր» - «Բորուսիա»՝1:1[/b] Գոլեր՝ Չալանօղլու 18՛ - Բրոուվերս 40՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր