«Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն խաղաղությամբ բաժանվեցին. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրանական խաղի շրջանակում միմյանց հետ մրցեցին չեմպիոնության հավակնորդներից երկուսը` «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն: «Էմիրեյթս-Էշբերտոն Գրոուվ» մարզադաշտոմ կայացած հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
18-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթի»-ին առաջ անցավ հաշվի մեջ` գոլը խփեց կիսապաշտպան Դավիդ Սիլվան: 53 րոպեին Մատյե Ֆլամինիի ջանքերի շնորհիվ «Արսենալ»-ին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը:
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Արսենալ»-ը ներկայումս 64 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ին 67 միավորով` 3-րդ տեղը: «Քաղաքայինները» առաջատար «Չելսի»-ին զիջում են 2 միավորով, սակայն 2 խաղ պակաս են անցկացրել:
[b]«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»`1:1[/b]
Գոլեր` Ֆլամինի 53' - Սիլվա 18'