Բունդեսլիգա. «Բայեր»-ը հաղթեց «Բորուսիա»-ին. տեսանյութ
Բունդեսլիգայի 20-րդ տուրի մեկնարկը տվեցին Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն և Լևերկուզնեի «Բայեր»-ը: «Բորուսիա Պարկ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով: Հանդիպման հերոսը դարձավ լևերկուզենյան ակումբի հարավկորեացի կիսապաշտպան Հոնգ-Մին Սոնը, ով գեղեցիկ հարվածով դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը:
Այս հաղթանակից հետո Հյուպիայի սաները վաստակեցին 43 միավոր շարունակում են ընթանալ երկրորդ տեղով: «Բորուսիա»-ն երրորդ անընդմեջ պարտությունը կրելուց հետո զբաղեցնում է 5-րդ տեղը:
«Բորուսիա» Մ - «Բայեր»`0:1
Գոլ` Սոն 62'