211652_close_icon
views-count1129 դիտում article-date 18:44 14-12-2014

Հնդկաստանում քիմիական նյութեր տեղափոխող մեքենա է պայթել

Հնդկաստանի Ռաջաստան նահանգում մի քանի տրանսպորտային միջոց է բախվել, այդ թվում՝ քիմիական նյութեր տեղափոխող մեքենա: Վթարի հետեւանքով վերջինս պայթել է: Մահացել է տասը մարդ, եւս 12-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վթարի մասնակից մի քանի մեքենաներն այրվել են: Հաղորդվում է, որ մահացածների թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորների մի մասի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները ճշտվում են:

Նմանատիպ նյութեր