ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ
ԱՄՆ Ջորջիա նահանգում փոքր չափերի ինքնաթիռը մխրճվել է բնակելի տան մեջ, ինչի հետեւանքով օդաչուն մահացել է: Բարեբախտաբար, ընտանիքի անդամները տանը չեն եղել:
Florida Times-Union-ը տեղեկացնում է, որ վթարը տեղի է ունեցել Մալկոլմի օդանավակայանի վայրէջքուղուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Ոստիկանության տվյալներով՝ մահացած օդաչուն 68-ամյա Ջեյմս Ռոնալդ Վուդն է: Վթարի պատճառները ճշտվում են: