7547 դիտում
22:38 14-08-2018
ԱՄՆ–ում տղամարդը կնոջ հետ վեճից հետո ինքնաթիռով մխրճվել է սեփական տան մեջ
Յուտայի բնակիչը ինքնաթիռով մխրճվել է սեփական տան մեջ՝ կնոջ հետ վեճից հետո մի քանի ժամ ոստիկանության բաժանմունքում անցկացնելուց հետո։ Այդ պահին տանը եղել են նրա կինն ու երեխան։ Ողջ են մնացել բոլորը, բացի հենց տղամարդուց՝ 47-ամյա Դուեյն Յուդից, փոխանցում է ABC News-ը։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը մոտ 2.30–ին Փեյսոն քաղաքում՝ Սոլթ Լեյք Սիթիից 95 կմ հարավ։ Ոստիկանությունում Յուդին փորձառու օդաչու են անվանել և ենթադրում են, որ նա միտումնավոր է մխրճվել տան մեջ։
Յուդին կալանավորել են ընտանեկան բռնության կասկածանքով, նա մի քանի ժամ անցկացրել է ոստիկանության բաժանմունքում, որից հետո ազատվել է գրավի դիմաց։
Զույգը սկզբում խմել է, իսկ հետո գնացել է զբոսանքի, որ պարզեն իրենց հարաբերություններում առաջացած խնդիրները։ Արդյունքում խոշոր սկանդալ է ծագել։
Մի քանի ժամ անց Յուդը ինքնաթիռով ուղղվել է դեպի սեփական տուն և մխրճվել դրա մեջ։
Ականատեսները պատմում են, որ երկուհարկանի տան ամբողջ ճակատային հատվածում կրակ է բռնկվել։
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
15:06 13-04-2015
Ժան-Մարի Լը Պենը դստեր հետ վեճից հետո հրաժարվել է տարածաշրջանային ընտրություններում թեկնածություն առաջադրելուց
1160 դիտում
14:57 02-07-2015
Սաակաշվիլիի հետ վեճից հետո պաշտոնից հեռացվել է Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության ղեկավարը
Այս բաժնից
952 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1213 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1117 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել