ԱՄՆ-ում 11 ավտոմեքենա է բախվել. կան զոհեր
ԱՄՆ Միսիսիպի նահանգում 11 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մահացել է 4 մարդ, եւս 4-ը վիրավորվել են:
Տրանսպորտային միջոցներից մեկը՝ բեռնատարը, շրջվել է, ինչի հետեւանով թափքում եղած համակարգիչները հայտնվել են մայրուղու վրա: Ընդհանուր առմամբ, բախվել են 4 բեռնատարներ եւ 6 ավտոմեքենաներ:
6 ժամ երթեւեկությունը կասեցված է եղել, մինչեւ վերացվել են վթարի հետեւանքները: