Այսօր Լոնդոնում հայտնի կդառնա «Միսս աշխարհ 2014»-ը
«Միսս աշխարհ 2014» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
հաղթողի կոչման համար Լոնդոնում կպայքարեն 125 երկրի գեղեցկուհիներ, որոնք ժամանել են դեռեւս նոյեմբերի 20-ին: Նրանք մասնակցել են սպորտային եւ ինտելեկտուալ մրցույթների, ինչպես նաեւ՝ բարեգործական միջոցառումների:
Եզրափակիչ փուլի ավարտին նախորդ տարվա հաղթող, Ֆիլիպինների ներկայացուցիչ Մեգան Յանգն իր թագը կփոխանցի նոր հաղթողին: