Մարիո Բալոտելիին կարող է տեղափոխվել ՊՍԺ
Իտալիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: Ինչպես տեղեկացնում է Tribalfootball.com-ը, ֆրանսիական ակումբը Բալոտելլիին դիտարկում են Էդինսոն Կավանիի փոխարինողի, ով հաջորդ ամռանը ամենայն հավանականությամբ կհեռանա ՊՍԺ-ից:
Չի բացառվում, որ Բալոտելլին ՊՍԺ-ի կազմը կարող է համալրել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ մերսսայդյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է հարձակվողի ելույթներից: Հարկ է նշել, որ Բալոտելլին ընթացիկ տարվա ամռանը տեղափոխվեց անգլիական թիմ, սակայն մինչև այժմ ընդամենը մեկ գոլ է խփել իր նոր թիմի կազմում: