Չկա այնպիսի ապրանք, որին փոխարինող չգտնենք Ռուսաստանում. Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ռուսաստանում կարելի է գտնել ներկրվող ցանկացած ապրանքին փոխարինող:
Դրանում նա համոզվել է իր ծննդյան օրը՝ սեղանը գցելով բացառապես ռուսական արտադրության մթերքներով:
«Ես կարող եմ ասել, որ չկա այնպիսի սպառման ապրանք, այնպիսի մթերք, որին հնարավոր չլինի փոխարինել Ռուսաստանում: Իմ ծննդյան օրը ես հրավիրել էի իմ ընկերներին, և սեղանին մատուցվել է բացառապես բոլոր հնարավոր ռուսական արտադրության մթերքներ»- ասել է նա:
Նա նաև ավելացրել է, որ այդ ամենը շատ լավ է ստացվել: