Հաջորդ տարին հեշտ չի լինի. Դմիտրի Մեդվեդև
                        Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ 2015թ-ը ռուսաստանցիների համար հեշտ չի լինի, սակայն վերջին 20 տարում էլ ավելի ծանր տարիներ են եղել: 
«Անցած տարին դժվար էր մեզ համար, եկող տարին էլ ավելի բարդ կլինի: Մեր և կառավարության խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս հարմարավետ ապրեն»,- ասել է նա  սոցիալական և աշխատանքային խնդիրների լուծմամբ զբաղվող կոմիտեի նիստի ժամանակ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

