Կիևում փակել են Յանուկովիչի որդուն պատկանող խաղատունը
Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Զորիան Շկիրյակը հայտնել է, որ այս գիշեր ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում փակել է Կիևի կենտրոնում գտնվող էլիտար մի խաղատուն, որը պատկանում էր Վիկտոր Յանուկովիչի որդուն՝ Ալեքսանդր Յանուկովիչին, հաղորդում է Interfax գործակալությունը:
Գործողությունն իրականացվել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսենի Յացենյուկի կողմից հայտարարված խաղատների դեմ պայքարի շրջանակում: