211652_close_icon
views-count3034 դիտում article-date 10:04 14-01-2015

Լևոն Սարգսյանին պատկանող խաղատունը փակման եզրին է. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Սևան քաղաքի մերձակայքում տեղակայված «Ախթամար» հյուրանոցում գտնվող «Գոլդեն Պալաս» խաղատունը ավելի քան մեկ ամիս է, ինչ գրեթե չի գործում: Աշխատում են միայն խաղատան ավտոմատները: Հայտնի «Ալրաղացի Լյովիկ»-ին պատկանող այս խաղատան ըստ էության փակումը հետաքրքիր պատճառ ունի: Անցած տարվա դեկտեմբերի սկզբին արաբական երկրներից մի մեծահարուստ իր հարեմի հետ եկել էր Հայաստան և որոշել էր ժամանակ անցկացնել վերը նշված խաղատանը: Մի որոշ ժամանակ խաղալուց և բավական մեծ գումար տանուլ տալուց հետո մեծահարուստը առաջարկել է կազինոյին խաղալ խոշոր խաղադրույքներով: Խաղատունը համաձայնել է, ու արաբ մեծահարուստի բախտը բերել է. նա շատ խոշոր գումար է շահել կազինոյից, ըստ որոշ տեղեկությունների մի քանի միլիոն դոլար: Խաղատունը վճարել է շահույթը, բայց դրա արդյունքում հայտնվել է սնանկացման եզրին և ըստ էության դադարեցրել գործունեությունը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր