Ցեմենտի գործարանի տնօրինությունը սկսել է աշխատակիցներին պարտք մնացած աշխատավարձը ցեմենտով փոխհատուցել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հրազդանի «Միկա ցեմենտի գործարան»-ի աշխատակիցները դեռ շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը: Ցեմենտի գործարանի տնօրինությունը սկսել է աշխատակիցներին պարտք մնացած աշխատավարձը ցեմենտով փոխհատուցել: Պարզ է դարձել նաև, որ տնօրինությունը ցեմենտն իրացման գնից ավելի թանկ է «հաշվարկում»:
Սկզբում մեկ տոննա ցեմենտը գործարանի տնօրինությունն աշխատակիցներին տվել է 49 հազար դրամի փոխարեն, մինչդեռ այդ օրերին ցեմենտը հնարավոր է եղել իրացնել 47 հազար դրամով: Հետագայում ջերմաստիճանի նվազումից և շինարարության ծավալների պակասելուց հետո գործարանի տնօրինությունը ցեմենտը սկսել է հաշվարկել մեկ տոննան 47 հազար դրամով: Սակայն աշխատակիցները նույնիսկ 43 հազար դրամով չեն կարողանում իրացնել: Ի դեպ, գործարանը ներկայումս չի գործում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։