Բրիտանիան հերքում է «ՀԱՄԱՍ«»-ին աջակցություն ցուցաբերելու մեղադրանքները
Բրիտանական բարեգործական Islamic Relief Worldwide կազմակերպությունը, որին Իսրայելը մեղադրում է Պաղեստինում «Համաս» խմբավորմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ, հայտարարել է, որ աուդիտորական ստուգումների արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել, գրում է Telegraph-ը:
ԿԱազմակերպությունն իր սեփական միջոցների հաշվին ստուգումներ է անցկացրել, սակայն հրաժարվում է ասել, թե միջազգային որ կառույցի մասնագետներն են անցկացրել ստուգումները:
Նշենք, որ նախորդ տարի Բրիտանիայի կառավարությունը Islamic Relief Worldwide-ին գրեթե 5 մլն դոլար հատկացրեց: Իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են շարունակել կազմակերպությանը ֆինանսավորելը: