ԱՄՆ-ը երկակի ստանդարտներով է քաղաքականությունը վարում. Իրանը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները
Մեղադրելով Իրանին ահաբեկչությանն աջակցելու մեջ՝ Միացյալ Նահանգները խեղաթյուրում է իրականությունը և երկակի ստանդարտներով քաղաքականություն վարում:
Նման հայտարարութուն է արել Իրանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարզիե Աֆղամը՝ մեկնաբանելով ահաբեկչության դեմ պայքարի ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը, որը հրապարակվել է ապրիլի 30-ին:
Զեկույցում Վաշինգտոնը Իրանի Իսլամական Հանրապետությանը համարում է ահաբեկչությանն աջակցող թիվ 1 պետություն: