Պորտուգալիան ևս պատրաստ է ճանաչել Պաղեստինը
Պորտուգալիայի խորհրդարանը երեկ երեկոյան բանաձև է ընդունել, որով կոչ է արվում երկրի կառավարությանը Պաղեստինը՝ որպես պետություն ճանաչել, հաղորդում է Reuters-ը:
Փաստաթղթում նշված է Եվրամիության հետ անկախ և ինքնիշխան պետության համագործակցության անհրաժեշտության մասին:
Միևնույն ժամանակ Պորտուգալիայի արտգործնախարար Ռուի Մաշետեն հայտարարել է, որ պահն ամենահարմարն է՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու համար: