Շվեդիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը
Շվեդիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը՝ որպես պետությունը: Այս մասին հաղորդել է France-Presse-ը՝ հղում անելով Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրոմին:
«Այսօր (հոտեմբերի 30-ին) կառավարությունը Պաղեստինը պետություն ճանաչելու վերաբերյալ որոշում է ընդունել: Սա կարևոր քայլ է, որը հաստատում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը»,-ասել է Շվեդիայի արտգործնախարարը:
Վերջինս նաև նշել է, որ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու համար պետք է, որպեսզի նա ունենա իր տարածքը, կառավարությունը և բնակչությունը: