Ավստրալիայի քաղաքներից մեկը լցվել է սատկած չղջիկներով
                        Ավստրալիայի Կազինո քաղաքը լցվել է շուրջ հինգ հազար սատկած չղջիկների մարմիններով, գրում է  Mirror թերթը: 
Սանիտարահիգիենիկ ծառայությունները զբաղված են քաղաքը մաքրելու աշխատանքներով: 
Չղջիկների զանգվածային ոչնչացման պատճառը բարձր ջերմաստիճանն է, որը Կազինոյում հասնում է 44 աստիճանի: 
Չղջիկների վերջին զանգվածային անկումը դիտվել էր հունվարին, երբ Քվինսլենդ քաղաքում ջերմաստիճանը + 43 էր: Սատկել էր  100 հազար չղջիկ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

