1266 դիտում
13:03 21-01-2021
Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022-ի սկզբին. Կառավարությունը 7,4 մլն դոլար հատկացրեց
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին:
Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այս համաձայնագրով նախատեսվում է 7,4 մլն դոլարի տրամադրում:
Նրա խոսքով, դեռեւս 2013-ին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որոնք նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերում։
«2020թ․ մարտի 6-ին կատարված փոփոխություններով նախատեսվել էր, որ Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվել Վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաեւ փոխարժեքային տարբերության հետեւանքով առաջացած ֆինանսական կորուստները:
Նշշված պատճառներով ֆինանսական միջոցները չէին բավարարի 2 ԲԿ-ների արդիականացման համար եւ նպատակահարմար էր համարվել այդ պահին միջոցներն ուղղել Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքներին: Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցման եւ բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել էր 2020-2023 թթ կառավարության միջոցառումների ծրագրով»,-ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարին են ուղղվել Մարտունու ԲԿ-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը եւ հիմա անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ գումարը:
Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով. «Երկու կենտրոններն էլ ռազմավարական կարեւորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում, եւ նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելու»,-ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին:
Նմանատիպ նյութեր
1031 դիտում
18:24 12-12-2014
Ռուս-ուկրաինական սահմանին պատի կառուցումը կավարտվի 4 տարուց
2174 դիտում
16:29 23-02-2022
Սկսվում է 7 ջրամբարների նախագծումը․ այս տարի կավարտվի Վեդու ջրամբարի կառուցումը
1648 դիտում
11:50 04-08-2022
Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչեւ գարուն․ Գնել Սանոսյան․ NEWS.am
Այս բաժնից
382 դիտում
18:47 16-05-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրենին
394 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը
451 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան